ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Եվրախորհրդարանի պատգամավորը Գերմանիային մեղադրել է Անկարային գումար և զենք տալու համար

Եվրախորհրդարանի պատգամավորը Գերմանիային մեղադրել է Անկարային գումար և զենք տալու համար
28.10.2020 | 15:19

Եվրախորհրդարանի պատգամավոր, գերմանացի քաղաքական գործիչ, լրագրող Մարտին Սոնեբորնն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի միջամտությանը ԼՂ հակամարտությանը։

«Թվում է, թե Թուրքիան այժմ ուղղակիորեն հարձակվում է Հայաստանի վրա։ Ի թիվս այլ բաների՝ Ֆրանսիան, Պորտուգալիան, Կիպրոսը, Ավստրիան և Նիդեռլանդներն ապշած են, որ Գերմանիան դեռ շարունակում է աջակցել Թուրքիային, նրան զենք ու Եվրամիության գումարները մատակարարել»,- գրել է նա՝ ընդգծելով, որ դա ծիծաղելի չէ:

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ